211652_close_icon
views-count570 դիտում article-date 17:38 07-04-2020

Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը համայնքին վերադարձնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին և համայնքի ղեկավարին

Լոռու մարզի դատախազությունում կատարված՝ քրեական գործի նախաքննության օրինականության ստուգմամբ պարզվել է, որ Ալավերդի համայնքին պատկանող՝ Կախոյան փողոցում գտնվող պատկերասրահի տարածքի նկատմամբ, առանց իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Մասնավորապես, 2018թ. դեկտեմբերին «Հետք» էլեկտրոնային թերթի թղթակիցը ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել առ այն, որ լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանդիսացել է Ալավերդի քաղաքի սեփականությունը, որը, կատարված կեղծիքների արդյունքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա¬րանի վճռով հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի սեփականությանը: Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուց¬վել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1997թ. մարտի 14-ին, ՀՀ կառավարության թիվ 51 որոշ¬մամբ Կա¬խոյան փողոցում գտնվող կահույքի նախկին թիվ 18 խանութի շենքը, որը վերածվել էր ցուցասրահի, սեփականության իրավունքով հանձնվել է Ալավերդի քաղաքային համայնքին: Մինչ այդ՝ 1996թ. դեկտեմ¬բերի 30-ին, «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղի կողմից հայցադիմում է ներկայացվել Վանաձոր քաղաքի ժողդատարան՝ Ալավերդու Քաղառի կողմից 41.392.000 ՀՀ դրամ գումար պարտքը չմարելու համար Քաղառին սնանկ ճանաչելու պահանջով: 1997 թվականի հունիսի 19-ին Վանաձորի քաղաքի ժողդատարանի որոշմամբ Ալավերդու Քաղառը ճանաչվել է սնանկ: 1997թ. օգոստոսի 08-ին դատարանի կողմից որոշում է կայացվել Ալավերդու Քաղառի գույքն ուղղակի գործարքով և աճուրդով վաճառելու մասին: 1997թ. օգոստոսի 11-ին սնանկության կառավաիրչը դատարանին տրամադրել է Ալավերդու Քաղառի լուծարանային հանձնաժողովի կող-մից վաճառ¬վող օբյեկտների ցանկի և վաճառքի նախնական գների վերաբերյալ տեղե¬կատվություն, որոնց թվում՝ նաև պատկերասրահի տարածքը, որի նախնական գին է սահմանվել 5.000.000 ՀՀ դրամը: Լոռու մարզի առաջին ատյանի դատա¬րա¬նի 1999թ. ապրիլի 23-ի որոշմամբ Կախոյան 7 հաս¬ցե¬ում գտնվող թիվ 18 խանութը, ի թիվս այլ օբյեկկտների, պարտքի դի¬մաց հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղին: Մինչդեռ Ալավերդի համայնքի 2 ղեկավարները ոչ 1997թ. և ոչ էլ 1999թ. որևէ առարկություն չեն ներկայացրել պատկերասրահի տարածքի վաճառքի օրինականության վերաբերյալ՝ այն դեպքում երբ ՀՀ կառավարության 1վերոնշյալ որոշմամբ այդ հասեցում գտնվող թիվ 18 խանութի բաղկացուցիչ մաս կազմող «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանձնված է եղել Ալավերդի քաղաքի սեփականությանը: Այսինքն, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ 1997 և 1999 թվականներին Ալավերդի քաղաքի նախկին 2 քաղաքապետերը Վ. Լալայանը և Կ. Եսայանը, պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները և հետևողական չեն եղել, որպեսզի համայնքի սե-փականությանը հանձնված գույքը չներառվի ու չօտարվի այլ կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքերի հետ միասին: Քրեական գործի նախաքննության ընթացքում վերջիններս դիմումներ են հասցեագրել նախաքննական մարմին՝ ընդունելով, որ այդ հարցում աշխատանքի կատարման նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք՝ և խնդրելով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ քրեա¬կան պատասխանատվության ենթարկելու վաղե-մութ¬յան ժամ¬կետներն անցնելու հիմքով: Այսինքն քննչական մարմնում կատարված նախաքննությամբ հաստատվել է համայնքի օրինական շահերի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը, հետևաբար քրեական հետապնդումը բացառող վերը հիշատակված հանգամանքների առկայության պայմաններում կայացվել են վաղեմությունն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումներ: Սակայն նկատի ունենալով, որ ենթադրյալ հանցագործության հետևանքները չեն վերացվել՝ Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը գրություն է հասցեագրել ՀՀ Ալավերդի համայնքի ղեկավար Ս. Խեչումյանին և Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանին: Մարզի դատախազը բարձրացրել է տեղական ինքնակառավարման մարմնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու հարցը: Միաժամանակ միջնոդրագրով դրվել է Ալավերդի քաղաքի Թումանյան 44 և 44/1 հասցեներում /նախկինում Ալավերդի քաղաքի Կա-խոյան փողոցի 7 հասցեում/ գտնվող պատկերասրահի շենքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ նկատի ունենալով, որ օրենսդրությամբ այդ գործառույթը վերջիններիս իրավասության շրջանակներում է, և նրանք են հանդիսանում պատշաճ հայցվոր:

Նմանատիպ նյութեր