211652_close_icon
views-count458 դիտում article-date 13:36 06-04-2020

Փոխնախարարը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում առկա սահմանափակումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում տարբեր երկրներում առկա սահմանափակումներին, ինչպես նաև Վերին լարսի եղանակային պայմաններին: «[url=https://armenpress.am/arm/news/1011273.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Վերին լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային` կապված առատ ձյան հետ, անցակետը փակ էր: Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք լրացուցիչ դժվարություններ են առաջացնում տնտեսավարողների համար»,- ասաց Սիմոնյանը: Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Նմանատիպ նյութեր