Ուկրաինայի հայերը վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցում են ֆինանսավորել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրայինայի տարեբր մարզերի հայկական համայնքներն օրեցօր ավելի են ընդլայնում կորոնավիրուսի դեմ պայքարը: Ժիտոմիրի մարզի հայ համայնքը ֆինանսավորել է COVID-19-ը կորոնավիրուսն ախտորոշելու նպատակով վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը, որը կգործի Ժիտոմիրի Գերբաչևսկու անվան կլինիկական հիվանդանոցի տարածքում, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/armyane-ukrainy-profinansirovali-rekonstrukciju-virusologicheskoj-laboratorii-v-zhitomire/]AnalitikaUA.net[/url]-ը:
Տարածքի վերակառուցումը նախատեսում են ավարտել մինչև ապրիլի 15-ը, այնուհետև այն վերազինել անհրաժեշտ պարագաներով:
Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի այս ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:
Ուկրաինայի Հայերի Միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին:
Օրերս Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես էր եկել կոչով՝ կորոնավիրուսի համավարկով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և շնորհակալություն էր հայտնել տարածաշրջանի հայ համայնքներին՝ կարիքավորներին աջակցություն ցուցաբերելու համար: