211652_close_icon
views-count3319 դիտում article-date 13:27 03-04-2020

Պետության աջակցությունից օգտվելու համար երկու օրում հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 120 ՓՄՁ

Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120 փոքր ու միջին ձեռնարկություն է դիմել աջակցություն ստանալու համար: «[url=https://https://armenpress.am/arm/news/1011061.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Դեռևս վաղ է, որ կարողանամ ամփոփ թվերով խոսել: Բայց այս երկու օրում երրորդ միջոցառման՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցության գործիքի շրջանակում, այդ կազմակերպություններից արդեն ստացել ենք 120-ից ավելի դիմումներ: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ»,-ասաց Խաչատրյանը: Պետությունն այդ դիմումները ստանաուց հետո դեռ պետք է պարզի, թե արդյոք նրանք բավարարո՞ւմ են անհրաժեշտ պահանջներին, օրինակ՝ ունե՞ն հարկային և վարկային կարգապահություն: Այդ տեղեկությունը ստուգում են թե ԱԿՌԱ համակարգում, թե ՊԵԿ-ում: Աջակցության այս գործիքից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն, չեն ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ, ժամկետանց հարկային պարտավորություններ: Աջակցության համար կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները: Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երեկու տարին, այսինքն՝ 24 ամիսը կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն ունենալու են հնարավորություն՝ առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը: Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար: Անդրադառնալով գյուղատնտեսության աջակցության գործիքին՝ նախարարը հիշեցրեց, որ այն նոր չէ կառավարության աջակցության տեսանկյունից, սակայն նոր է միայն աջակցության ծավալների տեսանկյունից: Ուղղությունները նույնն են մնացել, ավելացվել է մեկ կարևոր ուղղություն՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները կարող են դիմել նաև մինչև 1 մլն դրամ միկրովարկավորման համար: Գյուղատնտեսական կոպերատիվների համար ևս հնարավորություն կա, այն նոր պետական համաֆինանսավորման հնարավորություն է պարունակում: Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը մշակել և ընդունել է մի շարք միջոցառումներ: Չորս աջակցության գործիք հիմանկանում բիզնեսի, գյուղատնտեսության համար են:

Նմանատիպ նյութեր