821 դիտում
22:47 02-04-2020
ՀՖՖ. 3,5-ական մլն դրամ՝ ԲԽ ակումբներին, աշխատավարձի փոխհատուցում՝ Երևանի ֆուտբոլիստներին․գործադիրի որոշումները
Ապրիլի 2-ին կայացավ Արտակարգ դրության պայմաններում ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեն քննարկեց ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաև մարտի 30-ի դրությամբ հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրեց ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների ամփոփ պատասխանները և ակումբներում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս շրջանակներում քննարկվեցին ակումբների և ֆուտբոլիստների միջև պայմանագրային, իրավական, ֆինանսական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր: Հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից այս հարցերի վերաբերյալ շրջանառած խորհրդատվականները՝ կոմիտեն որոշում կայացրեց ակումբներին տրամադրել ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերից և ազգային օրենսդրությունից բխող իրավահարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը և VBET Գավաթի խաղարկությունը հետաձգվել են, և այս պահին ՀՖՖ-ն չի կարողանում իրականացնել Բարձրագույն խմբի առաջնության և VBET Գավաթի խաղարկության հովանավորների նկատմամբ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, ՀՖՖ նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեն որոշեց VBET Գավաթի խաղարկության մասնակից բոլոր ակումբներին փոխանցել VBET Գավաթի խաղարկության հովանավորչական պայմանագրերով նախատեսված գումարները՝ ընդհանուր առմամբ 20,500,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ակումբին այս պահի դրությամբ խաղարկությունում մասնակցած փուլերի չափաքանակով:
ՀՖՖ նախագահի մեկ այլ առաջարկով Գործադիր կոմիտեն որոշեց ակումբներին փոխանցել նաև Բարձրագույն խմբի հովանավորչական և կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3,500,000 ՀՀ դրամ (երկու փոխանցումների մասով էլ բացառություն կկազմի Երևան ՖԱ, որի հասանելիք գումարները կփոխանցվեն ակումբի այն ֆուտբոլիստներին և աշխատակիցներին, ովքեր բողոք էին ներկայացրել ՀՖՖ ակումբի նկատմամբ՝ որպես չստացված աշխատավարձերի մի մասի փոխհատուցում):
Գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի կեսերին, երբ առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան աշխատանքային խմբերի կողմից մշակվող սցենարների վերաբերյալ կլինի ավելի որոշակի հստակություն:
Նմանատիպ նյութեր
3042 դիտում
21:10 30-07-2020
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները
5925 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
1305 դիտում
18:50 14-03-2014
ՀՖՖ-ն արտոնագրեր շնորհեց թեկնածու 8 ակումբներին
Այս բաժնից
3655 դիտում
13:28 01-01-2025
Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին
9490 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3574 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին