211652_close_icon
views-count2043 դիտում article-date 14:40 14-03-2015

ՀՖՖ 8 ակումբներին շնորհվել են «Ազգային» արտոնագրեր

Մարտի 13-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Ալաշկերտ» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2015/2016 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2015 թվականի օգոստոսին: Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ Արայիկ Մանուկյանը: Նիստին ներկա էին կոմիտեի փոխնախագահ Վռամ Փահլևանյանը, ինչպես նաեւ անդամներ Դավիթ Գրիգորյանը, Դավիթ Ավանեսյանը, Հակոբ Համբարձումյանը, Գագիկ Ռեչելյանը և Հայկ Կարապետյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, տեղակալ Ամալյա Գրիգորյանը, բաժնի մասնագետ Տիգրան Վարդանյանը և ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու Տիգրան Իսրաելյանը: Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներին: Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրային գործընթացին և կսկեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Նմանատիպ նյութեր