3475 դիտում
10:51 02-04-2020
Համավարակն ազգային անվտանգության խնդիրներ է առաջադրում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այսօր Հայաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, որ կարողանա տոտալ վերահսկողություն սահմանել վարակակիրների հետ պոտենցիալ շփում ունեցածների կամ նրանց հետ նույն վայրերում եղած բոլոր քաղաքացիների նկատմամբ: Այդ ռեսուրսները չկան նաև զարգացած երկրներում: Նման հնարավորություն ունենալու դեպքում էլ արդյունքները հեռու կլինեին բավարար լինելուց, եթե հասարակությունը համարժեք չարձագանքի անվտանգության միջոցառումներին:
Մենք պետք է հասկանանք, որ եթե չդրսևորենք կարգապահություն և չհետևենք պարետատան հրահանգներին, ապա համավարակի հետևանքներն ավելի ծանր ու երկարաժամկետ կլինեն: Այն կուղեկցվի և՛ մարդկային կորուստներով, և՛ տնտեսության տևական ճգնաժամային վիճակով: Մեր հասարակությունը պետք է գիտակցի խնդրի լջությունը և տարածութան մեջ գործի համախմբված: Չպետք է մոռանալ, որ չավարտված պատերազմի պայմաններում դեմ առ դեմ կանգնած ենք նաև բանակը վարակից զերծ պահելու ազգային անվտանգության խնդրի առաջ: Առավել ևս, երբ այս ընթացքում Ադրբեջանն արդեն սահմանին դիվերսիայի փորձ է արել՝ անտեսելով համավարակի պայմաններում միջազգային կառույցների խաղաղության կոչերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
787 դիտում
09:16 13-06-2020
Համավարակն ի՞նչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
3834 դիտում
11:25 01-09-2020
Ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է․ ԱՀԿ ղեկավարը կոչ է արել շարունակել պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»