211652_close_icon
views-count3520 դիտում article-date 21:39 01-04-2020

Գարայը ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս եկել ինքնամեկուսացումից

«Վալենսիայի» պաշտպան Էզեկիել Գարայը հայտնել է, որ կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումն իր ընտանիքից, ավարտվել է. «Եվ մեկ քայլ: Եվ չնայած մենք չենք կարող համբուրվել ու գրկախառնվել, մենք միասին ենք: Տոնում ենք ,որ ինքնամեկուսացումն ավարտվել է: Երջանիկ ենք, քանի որ այսօր ևս մեկ քայլը հաղթանակ է: Մենք հետևում ենք բժիշկների հորդորներին. ինքնամեկուսացման մեջ լինելուց հետո դեռ 14 օր պետք է կարանտինի մեջ գտնվել, պահպանել հեռավորությունն ու դիմակ կրել»,- գրել է Գարայը Instagram-ի իր էջում: Մարտի 15-ին 33-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Գարայն արդեն վերականգնվել է ծնկի վնասվածքից: Արգենտինացին «Վալենսիա» է տեղափոխվել 2016 թվականին «Զենիթից»: Գարայը հանդես է եկել նաև «Ռեալում», «Ռասինգում» և պորտուգալական «Բենֆիկայում»: Նշենք, որ «Վալենսիայի» բոլոր ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի նոր թեստերի պատասխանը բացասական է եղել, հայտնում է [url=https://armsport.am/2020/04/01/%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d6%81%d5%b8%d6%82/]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր