211652_close_icon
views-count25066 դիտում article-date 21:20 01-04-2020

Իսպանիայում 24 ժամում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը. CNN

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102 136-ի: Ինչպես հայտնում է [url=https://edition.cnn.com/world/live-news/coronavirus-pandemic-04-01-20-intl/h_f43894279313a388a7902b69821d2bf3]CNN[/url]-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալները՝ մեկ օրում արձանագրվել է հիվանդությունից մահացության ամենամեծ ցուցանիշը: Ըստ չորեքշաբթի հրապարակված տվյալների՝ վերջին 24 ժամում 864 մարդ է մահացել Իսպանիայում՝ մահվան ընդհանուր դեպքերը հասցնելով 9053-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 70 436 մարդ: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրվանից երկրի մայրաքաղաք Մադրիդում և Մադրիդի ինքնավայր համայնքում անորոշ ժամանակով սուգ է հայտարարվել՝ երկրի ողջ տարածքում կորոնավիրուսից մահացած մարդկանց հիշատակին, գրումէ [url=https://www.tert.am/am/news/2020/04/01/spain/3252403?fbclid=IwAR1LwYePP4b8lGj26CHHue4StWg5NrajoNAEugcmNdZIMEK5uvVVBzqT2y0]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր