211652_close_icon
views-count45109 դիտում article-date 19:04 01-04-2020

Դատարանի մոտ հավաքվածներն ասում էին. «Դատավոր Արմեն Բեկթաշյանը ապացուցեց, որ իր համար կարևորը՝ մարդու առողջությունն է. նրա կայացրած վճռով հավատացինք՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստ էր, որը հետաձգվել էր մարտի 26-ին դատախազի՝ նիստին հարգելի բացակայության պատճառով: Դատարանում դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերդառնալով, դատավոր Ա. Բեկթաշյանը բավարարեց 32-ամյա Արթուր Շահինյանի փաստաբանի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջնորդությունը և դատապարտյալ Ա. Շահինյանը, ով տևական ժամանակ է, կենաց-մահու պայքար է տանում իր կյանքի համար, ազատվեց կալանքից և նա արդեն հնարավորություն ունի զբաղվելու իր առողջական խնդիրներով: Դատարանի մոտ հավաքված քացաքացիները, լսելով դատավորի կայացրած որոշման մասին, ասում էին. «Ճիշտն ասած, մի քիչ թերահավատ էինք, բայց նաև վստահ էինք, որ դատավոր Ա. Բեկթաշյանը առաջին հերթին կառաջնորդվի հումանիզմի օրենքներով: Հալալ է, այս վճռից հետո հավատացինք, որ իրոք՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում: Մնում է՝ շուտափույթ Արթուրի առողջական խնդիրները լուծենք: Ուզում ենք, մեր երախտիքի խոսքն ուղղել դատավոր Ա. Բեկթաշյանին, քրեակատարողական ծառայությանը, մեր փաստաբանին, ինչպես նաև Արթուրի համար պայքարող ու նեղության մեջ գտնվող նրա կալանավոր ընկերներին: Թող Աստված ամեն մարդու սրտով իրեն տա: Իսկ դատավորը իր մարդասիրական քայլով ապացուցեց, որ իր համար առաջին հերթին անօգնական վիճակում գտնվող, ինչու չէ, նաև մահվան դեմ պայքարող կալանավորն է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/26/1150909/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ դատական նիստ էր տեղի ունենալու և Ա. Բեկթաշյանի որոշումից էր կախված 32-ամյա Արթուր Շահինյանի կյանքը, ով տևական ժամանակ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում էր ՀՀ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հիվանդանոցում՝ ժողովրդին հայտնի Ցեբե-ում: Ա. Շահինյանի փաստաբան Արկադյա Գևորգյանն ու քրեակատարողական ծառայության ղեկավարությունը չէին առարկել, որպեսզի Ա. Շահինյանը ազատ արձակվի և բուժումը շարունակի դրսում, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նրանց միջնորդությունը, հաշվի չառնելով, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վաղը դատավոր Ա. Բեկթաշյանից էր կախված, թե ինչպիսի մարդասիրական մոտեցում կցուցաբերեր դատարանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր