211652_close_icon
views-count73743 դիտում article-date 14:18 01-04-2020

Կառավարությունն աջակցություն կցուցաբերի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

Կառավարությունն աջակցություն կտրամադրի աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար դրամ)՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, եթե -երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, -ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել, -ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած, -միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր