211652_close_icon
views-count25308 դիտում article-date 09:34 01-04-2020

ԼՐԱՑՎԱԾ. Հադրութի և Շահումյանի շրջաններում ԱՀ նախագահի 14 թեկնածուներից առավել շատ ձայներ է հավաքել Արայիկ Հարությունյանը

[b]09։29[/b] Մշակված քվեաթերթիկների թիվը 60,061 է: Առաջատար երեք թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ստացել է ձայների 56.3%-ը, Մասիս Մայիլյանը՝ 27.8%-ը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 14.9%-ը: *** [b] 00։34[/b] Արցախի Հանրապետության ԿԸՀ նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանում նախագահի 14 թեկնածուներից առավել շատ ձայներ է հավաքել «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 3610։ Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 1278, երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը՝ 890։ [img]https://st0.shamshyan.com/editor/0411065001585718939352435.jpg[/img] Ստացած քվեներով Արայիկ Հարությունյանն առաջատար է նաև Շահումյանի շրջանում։ Նրան է աջակցել 888 ընտրող։ Մյուս երկու թեկնածուները ստացել են համապատասխանաբար 323 և 200 ձայն։ [img]https://st0.shamshyan.com/editor/0328713001585718960142063.png[/img] Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է [url=http://cecnkr.am/wp-content/uploads/2020/03/20.00.pdf]76 471[/url] ընտրող: Տոկոսային հարաբերկացությամբ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 72,7 տոկոսը: Հիշեցնենք, որ Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստանում այդքան ձայն, ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկում առավել թվով ընտրողներ:

Նմանատիպ նյութեր