7040 դիտում
18:24 31-03-2020
Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին դատական պրոցեսներում տեսնելը չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ քաղաքացիներին. այդ առաջնորդները ղեկավարել են ազգային-ազատագրական պայքարը. Բ. Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/03/31/bako-sahakyan/3251235?fbclid=IwAR32BKqWdKabruNoqrelct4Z77IYfOGFqeSSuiUESXVj4DrQdDk04TXh-2c]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դատական պրոցեսներում տեսնելը, բնականաբար, չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ Արցախի քաղաքացիներին, և ավելի քան համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիներին ևս, և, ընդհանրապես, հայ ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային-ազատագրական պայքարը և սկզբնական շրջանում նաև կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում նրանք իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրության ապհովմանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ, այսպես ասած, ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»,-պարզաբանեց ԱՀ նախագահը:
Դիտարկմանը, թե այդ երկու նախագահների օրոք «Մարտի 1» է տեղի ունեցել, 10 հոգի սպանվել է, իսկ սպանությունենրի պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել, Սահակյանն արձագանքեց. «Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունը և զսպվածությունը, և մեր խոսքը կառուցելիս, մեր մեկնաբանությունները տալիս մենք իրավական գնահատականներ չենք տվել: Եվ լինի դա մեր միջնորդությունը, դատարանում լինեն իմ, մեր կողմից նախաձեռնված այլ գործողություններ, միայնումիայն նպատակ են հետապնդում իմ կողմից նշված իրողությունները հաշվի առնել, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել»,-ասաց Սահակյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/03/31/bako-sahakyan/3251235?fbclid=IwAR32BKqWdKabruNoqrelct4Z77IYfOGFqeSSuiUESXVj4DrQdDk04TXh-2c]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1655 դիտում
12:02 20-02-2021
Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է. Արցախի ԱԳՆ
2080 դիտում
23:06 12-08-2024
ՔՊ պատգամավորները քննարկել են երիտասարդներին քաղաքական պրոցեսներում ներգրավման հարցը
Այս բաժնից
850 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
733 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1351 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում