211652_close_icon
views-count7368 դիտում article-date 17:58 31-03-2020

«Քաղաքացիներն ահազանգում են…». Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք: Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»: Նույն տնտեսավարողին պատկանող դեղատանը հայտնաբերվել է նաև «Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա և «Հիպպ» ապրանքանիշի մրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել: Նշված արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել: http://snund.am/%d5%b8%d5%b9%d5%b6%d5%b9%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%af%d5%a5%d5%bf%d5%a1%d5%b6%d6%81-%d5%bd%d5%b6%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a9%d5%a5%d6%80%d6%84/ [b]ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին «Թեժ գիծ»՝ 010 206040[/b] [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր