3810 դիտում
16:16 31-03-2020
Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որն այս օրերին ակտիվ գործունեություն է ծավալում օնլայն հարթակում, «Պատառիկներ նամակներից» շարքով շարունակում է արվեստասերներին ծանոթացնել Սպենդիարյանի ստեղծագործական և մտերմիկ միջավայրին։
Շարքի շրջանակում տուն-թանգարանը հրապարակել է անվանի դաշնակահար, մանկավարժ Էգոն Պետրիի նամակը՝ ուղղված Ալեքսանդր Սպենդիարյանին:
«Մեծարգո պարոն Սպենդիարով,
Ձեր հոբելյանի մասին լուրը, ցավոք, չափազանց ուշ ստացա, որպեսզի կարողանայի ժամանակին գրել Ձեզ: Ես նոր եմ վերադարձել Լեհաստանի համերգային շրջագայությունից և շտապում եմ, թեև ուշացումով, Ձեզ փոխանցել իմ սրտագին շնորհավորանքները: Հուսով եմ, որ այդ նշանակալից օրը անցկացրել եք քաջառողջ և ուրախալի տրամադրությամբ: Շատ ցավում եմ, որ անձամբ չեմ կարողացել ներկա գտնվել:
Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, կմեկնեմ Մոսկվա և այնտեղ կմնամ մինչև հունվար: Հուսով եմ, որ ճանապարհն ինձ կբերի նաև Էրիվան, որի սրտագին ընդունելությունն ու հաճելի մարդկանց միշտ երախտագիտության զգացումով եմ հիշում:
Լավագույն բարեմաղթանքներս Ձեզ, Ձեր հարգարժան ընտանիքին և Էրիվանի բոլոր լավ ընկերներին, մնում եմ նվիրված Ձեզ՝
Էգոն Պետրի»:
11 հոկտեմբերի, 1926 թ.
Ավստրիացի դաշնակահարը 1926 թվականի մարտի 4-ին և 5-ին մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Երևանում և հյուրընկալվել Մելիք-Աղամալովների տանը, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Նմանատիպ նյութեր
609 դիտում
23:32 11-10-2020
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանը հյուրընկալել է արցախցի փոքրիկներին
11560 դիտում
23:23 07-01-2017
Արքայադուստր Դիանայի անձնական նամակներից 6-ը աճուրդի կհանվի
2515 դիտում
19:42 29-08-2016
Ջիվանու օրն՝ աննախադեպ ու բացառիկ միջոցառումների շարքով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
718 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
658 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին