211652_close_icon

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4858 դիտում article-date 21:15 30-03-2020
Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ: 118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել: Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից բարձր տարիքի անձինք: Մասնագետը լարվածությունը թուլացնելու տարբերակներ է առաջարկում, որոնք հնարավոր է իրականացնել տան պայմաններում: Բազմաթիվ խորհուրդներից բացի, քաղաքացիներին հորդորվում է հետևել միայն պաշտոնական լրահոսին, տանից դուրս չգալ կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր