Արայիկ Հարությունյան. Անհիմն ու չփաստարկված մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ իր ընկերությունն Արցախում ալկոգել է արտադրում:
«Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել մեր երկրում եւ լուծել ամբողջ խնդիրը:
Ի դեպ, դա իմ ընկերությունն է, որի հիմնադիրներից մեկն եմ եղել ժամանակին, այսօր այն ապահովու է ամբողջ Ղարաբաղը ալկոգելով, ինչքան գիտեն բանակին նվիրատվություն են տվել, բոլոր նրանք ովքեր ցանկանում են, անվճար ապահովում են»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նաեւ հերքեց «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից իրեն 100 մլն դրամ փոխանցելու մասին լուրը, ասաց որ նման բան չի եղել:
«Ես մտածում էի դատի տալ այդ ստոր հայտարարության համար, ժամանակ է անցել, ինչու չեն ապացուցել: Եւ բոլոր հայտարարությունների հիմքում դա է դրված, փորձել սեւացնել ինձ, ուղղակի խնդրում եմ` մի արեք նման բաներ»,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում