211652_close_icon
views-count3597 դիտում article-date 15:43 28-03-2020

Փոխոստիկանապետը հերքում է ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպքի արձանագրման մասին լուրերը

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հերքում է, որ ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել: «[url=https://armenpress.am/arm/news/1010381.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մհրյանն ասաց մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա: Ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ կրթահամալիրը, բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են այս շրջանակներում, իրականացնում է»,- ասաց Մհրյանը: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է:

Նմանատիպ նյութեր