211652_close_icon
views-count2653 դիտում article-date 14:30 26-03-2020

Արված կանխատեսումները կորցրել են արդիականությունը. բյուջեում փոփոխություններ կարվեն

Մենք բյուջեի մասին օրենքում նույնպես պետք է որոշակի փոփոխություններ ունենանք ծախսերի ու եկամուտների մասով. սա առանձին քննարկման թեմա է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց ասվածի հետ և հավելեց. «Անցած տարվա հունիսին, օգոստոսին, նոյեմբերին արված կանխատեսումները 2020-ի և առաջիկա տարիների համար կորցրել են իրենց արդիականությունը: Բյուջեում կատարվելիք այդ փոփոխությունների բովանդակությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկ իր տրամաբանությունն է փորձում իրականացնել և ավելացնել մասնակցությունը տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է մեր հիմնարար աշխատանքներին, ուզում եմ հղում անել, որ մենք անելու ենք այն, ինչ կառավարության ծրագրով նախատեսված էր, ուղղակի դա անելու ենք ավելի արագ և ավելի խորը տրամաբանությամբ»: Կառավարության անդամները պայմանավորվեցին, որ մինչև ապրիլի 1-ը կկարողանան թեկուզ հեռակա կարգով կառավարության նիստ անել և այս փոփոխությունները կատարել, որպեսզի հնարավոր լինի Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրից բխող քայլերն արագ կատարել, որ գումարները մտնեն տնտեսություն ու շրջանառվեն:

Նմանատիպ նյութեր