Իրանում արգելվել են միջքաղաքային ուղևորությունները
Իրանի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արգելել են միջքաղքային ուղևորությունները։ Այդ մասին հայտնել է IRINN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ազգային շտաբի ներկայացուցիչ Հոսեին Զալֆաղարիին։
Արգելքը նախատեսում է հետևյալը՝ այս կամ այն քաղաքացին կարող է տեղաշարժվել միայն իր բնակության վայրը վերադառնալու համար։ Բացի այդ, նր պետք է իր ճանապարհին որևէ կանգառ չունենա։
Սահմանափակումները վերաբերում են երկաթուղային, ավտոմոբիլային ու օդային փոխադրումներին։