4787 դիտում
12:07 26-03-2020
Կորոնավիրուսով վարակված, բայց որևէ բուժում չստացող քաղաքացիներին կտեղավորենք հյուրանոցներում. Փաշինյան
Մենք այսօր հիվանդանոցային հնարավորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք. այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում: Այս մասին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ պացիենտների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց վիճակը թեթև է, որևէ բուժում չեն ստանում. «Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքներ:
Պետք է շարունակենք այս քաղաքականությունը: Սա նաև օգտակար է տնտեսության առումով, քանի որ հյուրանոցները այսօր դատարկ են: Այստեղ իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված, բայց հյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, որ տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կորոնավիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել ևս եթե ախտահանվեն հետո»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այդ ցուցումները հստակ կտրվեն, և որ այսօր էլ ախտահանվում են այն 7 վայրերը, որտեղ կան մեկուսացած մարդիկ:
Փաշինյանի խոսքով, պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ այնպիսի գին սահմանվի, որը չի կարող շուկայական լինել. «Մենք, իհարկե, արտակարգ դրության պայմաններում մենք ունենք հնարավորություն վարչական որոշումով հարցը լուծել, բայց այդ ճանապարհով չենք գնա, կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք»:
Նմանատիպ նյութեր
43621 դիտում
23:20 22-03-2020
Տիգրան Ավինյան. Եթե վարակվածների թիվը մեծանա, նրանց կտեղավորենք հյուրանոցներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1227 դիտում
12:05 19-03-2021
Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 17 հիվանդ
4573 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»