Քաշաթաղի շրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխման ուղղությամբ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան և Կապան-Կովսական 3 ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր, որտեղ քսանչորսժամյա հերթապահություն են իրականացնում «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Հենակետերը կահավորված են անհրաժեշտ պարագաներով: Արցախ մտնող բոլոր մեքենաների վարորդները և ուղևորները ջերմաչափվում են: Հենակետերում բուժաշխատողների աշխատանքին օժանդակում են ԱՀ ոստիկանության և ԱԻՊԾ աշխատակիցները: Սյունիք-Քաշաթաղ մնացած երկրորդական ճանապարհներն ժամանակավորապես փակված են:
Շրջանի քաղաքային համայնքներից միայն Բերձորում է գործում ներհամայնքային ուղևորատար տրանսպորտ: Բերձորի քաղաքային համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր օր, օրական երկու անգամ ախտահանվում է ուղևորատար ավտոբուսը: Առկա են անհրաժեշտ քանակի ախտահանիչ միջոցներ և սարքավորումներ: