211652_close_icon
views-count9671 դիտում article-date 10:26 26-03-2020

Կորոնավիրուսի արդյունքում օդի ախտոտվածության մակարդակը նվազել է․ «Ամերիկայի ձայն»

Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը հաղորդում է կորոնավիրուսի օրերին օդի ախտոտվածության մակարդակի նվազեցման մասին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5343694.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը ահազանգում է կորոնավիրուսի համաճարակի օրերին մթնոլորտում օդի ախտոտվածության մակարդակի նվազեցման մասին: Հյուսիսային Իտալիայում գրանցվել է նիթրոգեն դիոքսիդի մակարդակի անկում: Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսից առավելագույնը տուժած երկրների շարքում է: Այս միտումը արդյունք է նրա, որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով երկիրը գտնվում է փակի տակ, չեն գործում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ տրանսպորտային միջոցների թվաքանակը կտրուկ նվազել է: Նույն պատկերը նկատվում է Չինաստանում, որի Վուհան նահանգից սկիզբ առավ համաճարակը: Հատկապես այս շրջանում նկատվել է նիթրոգեն դիոքսինի արտանետումների կտրուկ անկում: Նիթրոգեն դիոքսենի արտանետումները, որոնք ախտոտում են միջավայրը, ի հայտ են գալիս տրանսպորտի միւջոցների օգտագործման, արդյունաբերության և այլ ակտիվության արդյունքում: Այն պահպանվում է օդում շուրջ 24 ժամ նախքան միախառնվումն այլ գազերի հետ՝ այսպիսով վնաս պատճառելով շրջակա միջավայրին: 2017 թվականից Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը գործի դրեց Sentinel-5P արբանյակը, որը օգնում է պարզելու մթնոլորտի ախտոտվածության մակարդակը: Փորձագետները հիշեցնում են, որ նմանատիպ միտումներ են գրանցվել 2008 թվականին Չինաստանում ամառային օլիմպիական խաղերի օրերին: Այսօր օդի ախտոտվածության մակարդակի նվազեցումը, սակայն, կապված է կորոնավիրուսի համաճարակի ու մարդկանց ինքնամեկուսացման հետ: Այսօր աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն անցել է 400 հազարը:

Նմանատիպ նյութեր