14692 դիտում
23:40 25-03-2020
Արտակարգ դրության ավարտից հետո դպրոցներում, վստահ եմ, եթե լրացուցիչ դասերի կարիք էլ լինի, ապա շատ քիչ. Արայիկ Հարությունյան
[url=https://news.am/arm/news/568386.html]News.am[/url]-ը գրում է. Յուրաքանչյուրիցս է կախված լրացուցիչ դասեր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ, եւ եթե ունենալու ենք, ապա որքան։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով ուսուցիչներին, ասաց Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հաճախ տրվող հարցերից մեկին, թե արդյո՞ք արտակարգ դրության ավարտից հետո լրացուցիչ դասեր լինելո՞ւ են, թե՞ ոչ։
«Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին եւ իրենք պետք է ասեն, թե արդյո՞ք իրենք անցել են ամբողջությամբ այն կուրսը, որ նախատեսված էր տվյալ ժամանակահատվածի համար։ Եթե անհրաժեշտություն լինի, դիցուք մեկ շաբաթ ավելացնել կամ շաբաթ օրերը անել կամ օրվա ընթացքում մեկ դաս ավելացնել, դա միասին կքննարկենք։ Վստահ եմ, եթե լրացուցիչ դասերի կարիք էլ լինի, ապա շատ քիչ։ Եթե ուսուցիչը տնօրենին ասի, որ լիարժեք այս ժամանակահատվածն անցել է եւ ամփոփիչ գրավորով կարող են ստուգել, թե թեմաներն արդյո՞ք յուրացվել են աշակերտների կողմից, նորից մենք լիարժեք վստահելու ենք ձեզ»,– ասաց Արայիկ Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ ուսուցիչները պետք է որոշեն նաեւ այս ընթացքում ինչ հանձնարարություններ տալ. «Ուսուցիչներից լավ ոչ ոք չգիտի աշակերտներին, ուզում եմ խնդրել, դուք ուսուցչի զգացողությամբ եւ ճանաչելով աշակերտներին, փորձեք չափավորել նյութերը, որոնք տրամադրում եք, որպեսզի մեր աշակերտներն էլ նույն ոգեւորությամբ շարունակեն հեռավար դաընթացները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4036 դիտում
09:42 13-04-2020
Տեսագրվող դասերի թիվը կրկնապատկել ենք, որ սարքերի խնդիրներ ունեցողներն օգտվեն․ Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ