4125 դիտում
23:21 23-03-2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ երկու երկրներում կարանտինայի ռեժիմով պայմանավորված՝ քաղաքացիների տեղաշարժի համար կգործեն սահմանափակումներ: Այս մասին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Վրաստանում գտնվող եւ Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչեւ մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։
Հայաստան մեկնման ժամի եւ մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։
Խնդրում ենք հետեւել դեսպանության ֆեյսբուքյան էջին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10631 դիտում
23:16 29-02-2020
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը