211652_close_icon
views-count2540 դիտում article-date 21:34 23-03-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար: Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և ընդգծել Սերգեյ Լավրովի մեծ ներդրումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա բարձր պորֆեսիոնալիզմը և ծանրակշիռ դերը համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում: Սերգեյ Լավրովի հետ Արմեն Սարգսյանին կապում են ոչ միայն ներկայիս պաշտոնական, այլև վաղեմի պրոֆեսիոնալ և բարեկամական հարաբերությունները: Հայաստանի նախագահը Սերգեյ Լավրովին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ:

Նմանատիպ նյութեր