Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս Տոկիոյի Օլիմպիական խաղերն անցկացնել նախատեսված ժամկետներում:
Խաղերի լիակատար չեղարկման հարցն առայժմ չի քննարկվում, սակայն օրակարգում առաջին անգամ Խաղերի հետաձգման հարցն է դիտարկվում:«Եթե ինձ հարցնեին, կարո՞ղ ենք մեր ներկա պահին անցկացնել Օլիմպիադան, ես կասեի, որ իրավիճակը աշխարհում ամենահարմար պահը չի դրա համար», ասել է Աբեն:
Ճապոնիայի վարչապետը նաև հայտնել է, որ Խաղերի անցկացման հարցը կքննարկի Միջազգային օլիմպիական կոմիտեի Թոմասի Բախի հետ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Այսօր ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարաել է, որ 4 շաբաթվա ընթացքում կազմակերպությունը որոշում կկայացնի Խաղերի անցկացման նպատակահարմարության մասին՝ սահմանված ժամկետում:
Նշենք, որ այսօր Կանադայի օլիմպիական կոմիտեն հրաժարվել է մասնակցել Տոկիոյի Խաղերին, իսկ Ավստրալիան հայտնել է, որ հավաքական հավաքելու հնարավորություն չկա:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Օլիմպիական խաղերի անցկացման անհնարինության մասին
2020.03.23 19:43


Twitter
Вконтакте
Одноклассники