211652_close_icon
views-count2708 դիտում article-date 15:55 20-03-2020

Խավիեր Տեբաս. Լա Լիգայի ակումբները պետք է վերսկսեն մարզումները

Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կարծում է, որ ակումբները պետք է արագորեն վերսկսեն մարզումները, հաղորդում է Armsport.am-ը: Ըստ Տեբասի ՝ դա հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել առաջնության վերսկսմանը: Լիգայի ղեկավարը վստահեցրել է, որ նրանք կապահովեն խաղերի անցկացման անվտանգությունը: Հիշեցնենք, որ Լա Լիգան դադարեցված է և դեռ հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի: Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է 18.000 մարդ, որից 833-ը ՝ մահացել են:

Նմանատիպ նյութեր