Խավիեր Տեբաս. Ցանկանում եմ, որ Հոլանդը տեղափոխվի «Բարսա», իսկ Մբապեն՝ «Ռեալ»
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն անդրադարձել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի ապագային:
«Ես կցանկանայի, որ Հոլանդը տեղափոխվեր «Բարսա», իսկ Մբապեն՝ «Ռեալ»: Ցանկանում եմ, որ մեր բախտը բերի այնպես, ինչպես՝ նախկինում, երբ երկու մեծագույն խաղացողներ՝ Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն, հանդես էին գալիս աշխարհի երկու լավագույն ակումբներում:
Կոնկրետ Մբապեի մասով ասեմ, որ երբ պայմանագիրն ավարտվում է վեց ամսից, ապա խաղացողի հեռանալու հավանականությունն իսկապես մեծ է: Միակ ակումբը, որի մասին մեդիան գրում է՝ «Ռեալն» է:
Հուսով եմ, մեր բախտը կբերի և «Ռեալը» կձևակերպի այդ գործարքը: Մբապեն շատ բան կտա Մադրիդին և Լա Լիգային», ասել է Տեբասը: