211652_close_icon
views-count2917 դիտում article-date 19:42 19-03-2020

Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են շրջաններում և մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Առանձին ուշադրություն է դարձվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր անհրաժեշտ բժշկական պարագաների և ախտահանիչ միջոցների ձեռքբերման և տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացման անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր