3869 դիտում
15:36 19-03-2020
Ստամբուլում դադարեցվում է հայկական «Մարմարա» օրաթերթի տպագրությունը
Ստամբուլում կորոնավիրուսի պատճառով փակվում է հայկական տպագիր մամուլի առաջին թերթերից մեկը` «Մարմարա»-ն: Այս մասին տեղեկանում ենք թերթի [url=http://www.normarmara.com/]կայքից[/url]:
Կայքում ընթերցողներին ուղղված հայտարարությունում ասված է.
«Սրտի ցավով տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով, որպես զգուշության միջոցառում, խմբագրությունը որոշել է ժամանակավորապես ընդհատել «Մարմարա»-ի տպագրությունը եւ այն հրատարակել տնային աշխատանքի միջոցով` միայն համացանցային հարթակում: Մեր ազգային հաստատությունների ղեկավարներին, կազմակերպիչներին եւ թերթի հետ կապ հաստատել ցանկացող բոլոր անձանց խնդրում ենք մեր խմբագիրների հետ կապ հաստատել հեռախոսազանգերի կամ էլեկտրոնային նամակների միջոցով:
Սրտանց մաղթում ենք, որ այս տագնապը գտնի իր շուտափույթ լուծումը եւ բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին»:
«Մարմարա»-ի խմբագիրը հայ գրող եւ հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը` նրա ընտանիքը: «Մարմարա»-ն լույս է տեսնում Ստամբուլում` 1940 թվականից:
Նմանատիպ նյութեր
4587 դիտում
15:08 18-01-2020
Թուրքիան նախատեսում է ջրանցքով կապել Մարմարա և Սև ծովերը
772 դիտում
14:56 17-02-2024
Մարմարա ծովում հայտնաբերվել են խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը
1272 դիտում
14:39 24-02-2015
ՀՀ քննչական կոմիտեն հերքում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումը
Այս բաժնից
7700 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը