ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը օգոստոսի 8-ի փոխարեն կարող է մեկնարկել սեպտեմբերի կեսերին
ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանը կորոնավիրուսի պատճառով կարող է սկսվել սեպտեմբերին:
Պրեմիեր-լիգայի ակումբները մտահոգված են իրադարձությունների նման զարգացման հեռանկարով: Սակայն սեպտեմբերի կեսերին մրցաշրջանի մեկնարկի տարբերակը ամենալավատեսական տարբերակն է:
Ապրիլի 17-ին ԱՊԼ-ի բոլոր 20 ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա տեսակոնֆերանս: Այս մրցաշրջանը վերսկսելու նախնական ժամկետը պլանավորված է հաստատել հունիսի 6-ը:
Սակայն նշվում է, որ այս մրցաշրջանը անհնար կլինի ավարտել այնպես, որպեսզի հաջորդ մրցաշրջանը սկսվի օգոստոսի 8-ին, ինչպես նախատեսված էր:
Արդեն հաստատվել է նախնական ժամանակացույցը, համաձայն որի առաջնության խաղերը կանցկացվեն առաջին հերթին, իսկ գավաթային մրցաշարերը՝ ավելի ուշ: