Լոնդոնում տեղի ունեցան բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի հերթական փուլի հանդիպումները։ Հայաստանի մարզիկներից առավել գոհացրեց Կորյուն Սողոմոնյանի / 52 կգ / հաղթանակը Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի նկատմամբ։ Մեր հավաքականի համար այդ հաջողությունը կարևոր է այնքանով, որ Կորյունը դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։
Նման պատվի կարժանանար նաև Արթուր Բազեյանը /57 կգ / , եթե չպարտվեր Ուկրաինայի ներկայացուցչին։ Գլխիկոր ռինգին հրաժեշտ տվեցին նաև Գուրգեն Մադոյանը / 69 կգ/ և կանանց մրցաշարի մասնակից Անուշ Գրիգորյանը /51 կգ /։Մեր թիմի անդամներից մրցումային օրվան հաղթական վերջակետ դրեց Արման Դարչինյանը / 75 կգ /։ Ավաղ, մերոնց համար դա վերջին մրցելույթն էր լոնդոնյան ստուգատեսում, քանզի մարտի 16 – ը փաստորեն հանդիսացավ մրցաշարի վերջին օրը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվեցին։ Պատճառն արդեն հայտնի կորոնավիրուսն է։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կորյուն Սողոմոնյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր
2020.03.17 16:58


Twitter
Вконтакте
Одноклассники