211652_close_icon
views-count141376 դիտում article-date 09:26 17-03-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Honda Fit-ը. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։30-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 209 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Honda Fit մակնշի 34 RС 979 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 34 ՏA 062 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի էլ՝ Սիսիանի բժշկակակն կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև Սիսիանի և Գորիսի հիվանդանոցների բժիշկները։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ *** [b] 11։05 Քիչ առաջ Գորիսի բժշկական կենտրոնից ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտ ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացավ։ [/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր