111899 դիտում
09:26 23-02-2016
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են բեռնատար ու մարդատար ГАЗель-ներն ու Mitsubishi-ն. բժիշկները պայքարում են 2 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель մակնիշի 22 48 Տ համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 10 QC 002 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 206 UՏ 65 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց էլ շտապ օգնության բրիգադն օպերատիվորեն տեղափոխել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մարդատար ГАЗель-ը սպասարկում է թիվ 46 երթուղին, իսկ բեռնատարն էլ զբաղվում է կաթնամթերքի առաքմամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
***
18:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 46-ամյա «Թամարա և Անի» ՍՊԸ-ում որպես վարորդ-առաքիչ աշխատող Արթուր Սարգսյանը, Mitsubishi Pajero-ն վարել է Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 22-ամյա Արմեն Ղարդաշյանը, իսկ մարդատար ГАЗель-ը վարել է Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Թարիզյանը: Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել Ա. Ղարդաշյանն ու Գ. Թարիզյանը:
[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)