211652_close_icon
views-count6165 դիտում article-date 17:56 16-03-2020

«Ամենակարևորը՝ ասողին լսող ա պետք». Ծառուկյանը՝ կորոնավիրուսի տարածման մասին

[url=https://news.am/arm/news/566319.html?fbclid=IwAR0VCe9cyKZtuSWOt6ChupL5rgPAtBASDUCvKzQydwMfZnxwMJV68ZjAA2A]News.am[/url]-ը գրում է. ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ երկրում արտակարգ իրադրություն մտցնելու կարիք կար: Այս մասին այսօր` մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նա: «Էսօր ամենակարեւորը ժողովրդի առողջական վիճակն է, որ պետք է ապահովվի: Եկածներին պետք է դիմավորել եւ 14 օր կարանտինի մեջ պահեն: Ես ասում եմ` որոշ տհասներ, ասում են, որ Ծառուկյանը կարանտին է ասել, սա է ասել, Ծառուկյանը նա ասեց, ինչ որ նորմալ մարդը պատկերացնում է: Վարակն եկել է Իրանից եւ Իտալիայից, որը շփվելով եւ կոլեկտիվում, եւ ընտանիքում, եւ դպրոցում, եւ հարսանիքում, որը տարածվել ա: Ամենակարեւորը ասողին լսող ա պետք»,- ասաց նա: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք միայն չեն խոսում, այլ նաեւ գործողություններ են կատարում: «Մենք ավտոբուսներն ենք ախտահանում, որը մեզ ոչ ոք չի ասե: Հիմա բոլորը պետք է ուշադիր լինեն, որ իրենցից չվարակվի իր հարազատը, հարեւանը, ընտանիքը, ասենք սպիրտով լվացվելով, տաքություն ունենա առանձնանա եւ ամեն ինչն էլ կկարգավորվի: Չկարգավորվող խնդիր չկա, խնդրին պետք է լրջորեն մոտենալ»,- ասաց նա: Գագիկ Ծառուկյանի կարծիքով` ստեղծված իրավիճակում, որպեսզի տնտեսությունը շատ չտուժի պետք է հանձնարարություն տրվի, որ բանկային համակարգը սառեցնի վճարումները 3 ամիս ժամկետով. «Որ մենք կարողանանք ինչ ունենք պահենք, որպեսզի համաճարակի ավարտից հետո կարողանանք վճարումներ կատարել: Եթե մարդ չաշխատի, գումար չվաստակի ամեն ինչ կքանդվի, կավիրվի: Պետք չի ելնել ասել, օօօ՜, էսօր արեւ է դուրս եկել, հեսա համաճարակը կվերանա: Ասողին լսող ա պետք եւ ոչ թե արադարանալ»: Նշենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 30 դեպք: Երկրում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:

Նմանատիպ նյութեր