4681 դիտում
17:47 14-03-2020
Թրամփը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ տեսահամաժողով կանցկացնի կորոնավիրուսի հարցով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի անդամ պետությունների ղեկավարների հետ տեսահամաժողով կանցկացնի առաջիկա օրերին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջադ Դիրրը, փոխանցում է Tass-ը։
Վերջինիս խոսքով՝ մեծ տարածում գտած այդ լուրջ խնդիրը Թրամփը արդեն քննարկել է հեռախոսով Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ։
Սպասվում է, որ հրատապ քննարկումը կանցկացվի երկուշաբթի՝ մարտի 16-ին։ Նշենք, որ 2020 թվականին G7-ը նախագահում է հենց Միացյալ Նահանգները։
COVID-19 հարուցիչը տարածվել է աշխարհի 120 երկրներում, վարակված է ավելի քան 134 հազար մարդ, ավելի քան 5 հազարը մահացել է։
Հայաստանում ներկա պահին հաստատվել է նշված վիրուսով վարակվածության 15 դեպք։
Նմանատիպ նյութեր
2588 դիտում
22:53 22-08-2019
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձնել Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը
1171 դիտում
11:21 25-02-2023
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ են ընդունել Ռուսաստանի դեմ
Այս բաժնից
760 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
745 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
943 դիտում
21:09 24-01-2025
Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին