2540 դիտում
22:53 22-08-2019
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձնել Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը
Մոտ օրերս ֆրանսիական Բիարից քաղաքում կմեկնարկի Մեծ Յոթնյակի տարեկան գագաթաժողովը: Գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձը Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5052926.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դուրս է բերվել այս ձևաչափից 2014 թվականին Ղրիմի շուրջ զարգացումների հետևանքով:
«Ռուսներին հեռացրել են, քանի որ Պուտինը ավելի խորամանկ գտնվեց Ղրիմի և մնացած այլ հարցերում: Պուտինին հաջողվեց խորամանկել Օբամային : Օբաման զայրացած էր, ուստի նրանք հեռացրեցին Պուտինին: Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է լինի այս ձևաչափի մաս, քանի որ մենք փորձում ենք հաստատել համաշխարհային խաղաղություն կամ լուծել այլ խնդիրներ: Շատ ավելի դյուրին կլինի, եթե Ռուսաստանը լինի այն տեղում, որտեղ միշտ եղել է»,- նշել է Թրամփը։
Վերլուծաբանները, սակայն, մտահոգված են այս մոտեցմամբ:
«Կարծում եմ նախագահի հայտարարությունները համապատասխանում են նրա ջանքերին առանց նախապայմանների Ռուսաստանը միջազգային ասպարեզ վերադարձնելու գործում: Կարծում եմ դա վտանգավոր է և անարդյունավետ, որը կարող է Ռուսաստանին ուղարկել սխալ ազդանշան, որ այն կարող է վերադառնալ միջազգային խոշոր ակումբ ՝ շարունակելով բռնակցված պահել ոչ միայն Ղրիմը, այլ նաև արևելյան Ուկրաինան»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության ավագ փորձագետ Մարկ Սիմակովսկին:
Դեռևս չի նկատվում որևէ ոգևրություն ռուսական կողմից այս հայտարարության կապակցությամբ: Լեոնիդ Սլուցկին, ով գլխավորում է ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նշել է, որ Մեծ Ութնյակ վերադարձը ինքնին նպատակ չէ: Մոսկվան չի ցուցաբերում որևէ պատրաստակամություն Ուկրաինայում խաղաղությանը հասնելու հարցում:
«Ես վստահ չեմ արդյոք նախագահ Պուտինը ցանկանում է վերադառնալ Մեծ Ութնյակ: Ռուսներին հաջողվել է ստեղծվել է տպավորություն, որ դրա մեջ հետաքրքված է Վաշինգտոնը »,- նշում է Վուդրո Վիլսոն միջազգային կենտրոնի փորձագետ Վիլիամ Հիլը:
Հիշեցնենք, որ մոտ օրերս պետք է կայանա Մեծ Յոթնյակի հերթական գագաթաժողովը, որին մասնակցում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները: Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում են որդեգրելու այս երկրների առաջնորդները Ռուսաստանի վերադարձի առաջարկի շուրջ:
Նմանատիպ նյութեր
4645 դիտում
17:47 14-03-2020
Թրամփը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ տեսահամաժողով կանցկացնի կորոնավիրուսի հարցով
1952 դիտում
23:14 16-03-2014
Ղրիմի բնակչության 93 տոկոսը ցանկանում է միանալ Ռուսաստանին
2445 դիտում
20:58 09-05-2014
«Մեծ յոթնյակի» երկրները նախատեսում են ստորագրել «արտակարգ գործողությունների ծրագիր»
Այս բաժնից
1069 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
835 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
916 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ