211652_close_icon
views-count1141 դիտում article-date 11:21 25-02-2023

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ են ընդունել Ռուսաստանի դեմ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան եւ «Մեծ յոթնյակի» երկրների այլ առաջնորդներ Ռուսաստանի դեմ մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ են ընդունել Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմի կապակցությամբ G-7 առցանց գագաթաժողովում, որը նվիրված է հակամարտության սկսման մեկամյա տարելիցին, հաղորդում է The Associated Press-ը:

G-7-ի առաջնորդները հաստատել են իրենց հանձնառությունը «ակտիվացնել մեր դիվանագիտական, ֆինանսական եւ ռազմական աջակցությունն Ուկրաինային, ավելացնել ծախսերը Ռուսաստանի եւ նրանց համար, ովքեր աջակցում են նրա ռազմական ջանքերին», ինչպես նաեւ հակազդել բացասական ազդեցությանը մնացած աշխարհի վրա, հատկապես բնակչության առավել խոցելի հատվածների վրա, ասվում է նրանց հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից:

Կիշիդան, որպես այս տարվա G7-ի նախագահն է, նաեւ հայտարարել է, որ Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, ներառյալ շուրջ 120 ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների ակտիվների սառեցումը եւ անօդաչու սարքերի եւ այլ նյութերի արտահանման արգելքը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:

Կիշիդան նշել է «աճող մտահոգությունը Չինաստանի կողմից Ռուսաստանին մահացու զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ» եւ ասել, որ Ճապոնիան կհամագործակցի G7-ի եւ այլ երկրների հետ՝ հստակ ազդանշան ուղարկելու երրորդ երկրներին՝ դադարեցնելու զենքի մատակարարումը Ռուսաստան:

Նմանատիպ նյութեր