211652_close_icon
views-count8303 դիտում article-date 13:19 14-03-2020

14 ամսում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներին վճարվել է շուրջ 4.400.000 դոլար պարգևավճար. Yerkir.am

[url=https://www.yerkir.am/news/view/194650.html]Yerkir.am[/url]-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 01.10.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը: Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված 14 ամսում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը շուրջ 1.782 աշխատակիցների համար կազմել է 2.102.213.050 ՀՀ դրամ (շուրջ 4.400.000 $)։ Ամսական քաղաքապետարանի աշխատակազմին և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվել է ավելի քան 150.000.000 դրամ կամ շուրջ 315.000 $ պարգևավճար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.yerkir.am/news/view/194650.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր