211652_close_icon
views-count68591 դիտում article-date 22:53 13-03-2020

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են Սևանի թերակղզում. այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկություններ է հաղորդել երկրում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ և հայտնել է, որ այս պահի դրությամբ երկրում կա կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի: «Վատ լուրերն այն են որ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիներից ևս երեքի մոտ կորոնավիրուս է հաստատվել։Այս պահին ունենք 13 հաստատված դեպք։ Էջմիածնից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի և Էջմիածինը ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիներից շատերը պնդում են, որ լավ են զգում իրենց, սակայն նշեց, որ Արդարադատության նախարությանը փոխանցելու է, որ նման դեպքերում կարողանան պարտադրել քաղաքացիներին, որպեսզի ստուգում անցնեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր