Իրավիճակն իսկապես մեծ լրջություն ունի, հետևաբար պահանջում է լուրջ մոտեցում. ՀՀ ԱԺ փոխնախագահ
Հարգելի՛ հայրենակիցներ, աշխարհը ցնցվում է կորոնովիրուսի հետևանքով, իսկ որքանով է պատրաստ Հայաստանի Հանրապետությունը դիմակայել այդ ցնցումներին:
Իրավիճակն իսկապես մեծ լրջություն ունի, հետևաբար պահանջում է լուրջ մոտեցում, անհրաժեշտ է իրականացնել կանխարգելող աշխատանքներ վարակի տարածումը կանխելու և հետագա բարդություններից խուսափելոււ համար:
Պետական ատյանները պետք է պատրաստ լիենեին և լինեն իրականցնելու պետական այնպիսի քաղաքականություն, որի միջոցով չի լինի իրազեկման պակաս:
Ողջ ժողովուրդը ուշի ուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը, ողջ մամուլն ու համացանցը ողողված է դեպքերի շատացման հետ կապված նյութերով, սակայն այժմ առաջնային նշանակություն պետք է ունենան իրազեկման ու կանխարգելման մասին նյութերը, որոնք կտան հնարավորություն խուսափել հնարավոր վարակից:
Իրազեկումը պետք է լինի պատշաճ, խորքային և հասցեական, բոլոր այն վայրերում, որտեղ հասարակական շփումը մեծ է, պետք է իրականացվեն խորհրդատվական աշխատանքներ: Անհրաժեշտ է հնարավորինս կրճատել կենցաղային մակարդակի շփումները, մասնավորապես ուշադրություն պետք է դարձնել խանութներում տիրող իրավիճակին՝ սպասարկող-քաղաքացի շփումները, հասարակական տրանսպորտին՝ իրար կողք կողքի կանգնած քաղաքացիները:
Հարգելի՛ քաղաքացիներ հորդորում եմ, խստորեն հետևել առողջապահական նորմերին և խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, բացառել ինքնաախտորոշումները, ինքնաբուժումները, հարազատների հորդորով բուժումները:
Առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունքն է: Սիրեք Ձեզ և պահպանեք առողջապահական բոլոր ցուցումները:
[b]ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]