211652_close_icon
views-count12445 դիտում article-date 16:09 13-03-2020

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1. Եթե ունեք քթահոսություն և խոռխ, ապա դա սովորական հարբուխ է: 2. Կորոնավիրուսային թոքաբորբը առաջացնում է չոր հազ, տաքություն, շնչահեղձություն։ 3. Այս նոր վիրուսը ջերմակայուն չէ և ոչնչանում է ընդամենը 26/27oC-ում: Արագ ոչնչանում է արևի ազդեցության տակ։ 4. Եթե կորոնավիրուսով վարակվածը փռշտում է, ապա վիրուսը կարող է տարածվել մինչև 3 մետր, ընկնել ինչ որ մակերևույթի վրա և այլևս օդ չի բարձրանա: 5. Եթե այն ընկնում է մետաղական մակերեսի վրա, ապա ակտիվ է առնվազն 12 ժամ (կախված է միջավայրի ջերմաստիճանից): Այսպիսով, եթե շփվում եք որևէ մետաղական մակերեսի հետ, ձեռքերը լվացեք հնարավորինս շուտ մանրէսպան օճառով: Չդիպչեք ձեր դեմքին կամ մի տրորեք աչքերը, մինչև ձեռքերը չլվանաք: 6. Գործվածքների վրա վիրուսը կարող է գոյատևել 6-12 ժամ: Լվացքի ժամանակ, սովորական լվացող միջոցները ոչնչացնելու են վիրուսին։ 7. Սովորաբար, տաք ջուր խմելն արդյունավետ է բոլոր տեսակի վիրուսների համար: Փորձեք խուսափել սառը կամ սառցով հեղուկներ խմելուց: 8. Ձեռքերը հաճախ լվացեք, քանի որ վիրուսը ունակ է գոյատևել ձեռքերի վրա միայն 5-10 րոպե: Չնայած կենսունակության կարճ տևողությանը, այնուամենայնիվ, այդ կարճ ժամանակահատվածում շատ բան կարող է պատահել: Կարող եք հպվել աչքերին, ակամայից դիպչել ձեր բերանին կամ քթին և այլն: 9. Փորձեք նաև պահպանել կանխարգելիչ որոշ կանոններ։ Օրինակ, բերանը հակասեպտիկով կամ տաք ջրի մեջ աղիային լուծույթով լվանալը: Նշանները. 1. Վարակվելու դեպքում սկզբից առաջանում է կոկորդի կարմրածություն և ցավ, որը կարող է տևել 3 - 4 օր: 2. Այնուհետև վիրուսը խառնվում է քթի հեղուկի մեջ, որը մտնում է տրախեա, ապա թոքերը ՝ առաջացնելով թոքաբորբ: Սա տևում է ևս 5 - 6 օր: 3. Թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմություն և շնչառության դժվարություն: 4. Քթի փակվելը նման չէ նորմալ հարբուխով հիվանդանալու դեպքին։ Դուք զգում եք, որ խեղդվում եք: Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության: Տարածեք, քանի որ տեղյակ լինելու դեպքում հնարավոր է նկատելիորեն կանխել վարակի տարածումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր