211652_close_icon

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի. հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

views-count144384 դիտում article-date 20:37 12-03-2020
Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- ասված է հայտարարության մեջ: [b]Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: [/b]

Նմանատիպ նյութեր