Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 484.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.48 դրամ (նվազել է 1.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 617.28 դրամ (նվազել է 8.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.50 դրամ (նվազել է 0.25 դրամով)։