Ի՞նչ իրավունքներ ունի հոգեբուժարանում գտնվող մարդը և ինչպե՞ս դիմել Պաշտպանին․ հրապարակվել է տեղեկատվական թերթիկ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական [url=file:///C:/Users/Asus/Downloads/Buklet%20(1).pdf]թերթիկ[/url]։
Մատչելի ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, Պաշտպանին դիմելու կարգը և հոգեբուժարանում գտնվող մարդու կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
Տեղեկատվական թերթիկները կտրամադրվեն ինչպես հոգեբուժարաններում գտնվող անձանց, այնպես էլ հոգեբուժարանների անձնակազմերին։