211652_close_icon
views-count3258 դիտում article-date 13:53 12-03-2020

Փաշինյանն ակնկալում է, որ «Այո»-ն կստանա 800 հազարից ավելի ձայն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին 800 հազարից 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի: «Մենք մեր երկու ձեռքերը կկտրենք, ձեր որևէ քվեաթերթիկի կեղծում թույլ չենք տա: Դա կլինի դավաճանություն ձեր նկատմամբ: Ես հույս ունեմ, որ սահմանադրական փոփոխությունը 800 հազարից մինչև 1 մլն «Այո» կստանա: Սահմանադրության շատ բարձր շեմ է դրված, առնվազն 650 հազար «Այո» է պետք»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց՝ անգամ, եթե 630 հազար ընտրող «Այո» ասի և 0 մարդ՝ «Ոչ», միևնույն է, «Այո»-ն որպես պարտություն կընկալի: Փաշինյանը շեշտեց՝ դա ասում է՝ ցույց տալու մարդկանցից յուրաքանչյուրի ձայնի շրջադարձային նշանակությունը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին:

Նմանատիպ նյութեր