Երևանի քաղաքապետարանը ախտահանիչ գործողություններ է իրականացնում քաղաքային տրանսպորտում
Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններում հետևում է բացառապես ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին:
«[url=https://armenpress.am/arm/news/1008255.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Մենք նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններն իրականացնում ենք միայն առողջապահության նախարարության հրահանգներից ելնելով: Քաղաքային տրանսպորտն ախտահանելու հրահանգ քաղաքապետարանը չի ստացել, այդուհանդերձ, Երևանի մետրոպոլիտենում և վերգետնյա քաղաքային տրանսպորտում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Նմանատիպ պաշտպանիչ գործողություններ իրականացվում են նաև ոչ համաճարակային իրավիճակների ժամանակ»,- նշեց Կարապետյանը:
Մարտի 11-ին Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել, առաջին դեպքն արձանագրվել էր մարտի 1-ին: