211652_close_icon

Վարչապետի ներողություն խնդրելը գովելի է. իսկ ի՞նչ անեն մյուսները. «Փաստ»

views-count2617 դիտում article-date 09:49 12-03-2020
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից, որի հետ չափազանց կոպիտ էր խոսել՝ արժանանալով հանրության մեծ մասի սուր քննադատությանը: Ասել, որ այս ներողությունն անսպասելի էր, նշանակում է լինել անհույս միամիտ: Յուրաքանչյուր նախընտրական շրջան, յուրաքանչյուր քարոզչական մրցավազք (թեկուզ ոչ նախընտրական) իր նրբերանգներն ունի: Ներողությունն ակնկալվում էր, ինչին պետք է հետևեին սոցցանցային հիացական, պաշտամունքային գրառումները, թե՝ տեսեք՝ ինչ ղեկավար ունենք, ինչ է տվել մեզ հեղափոխությունը, մի՞թե նախկինում որևէ ղեկավար ներողություն կխնդրեր և այլն… Զուգահեռ սպասվում էր նաև այդ երիտասարդի խնդրի լուծում: Այդպես էլ եղավ: Ու լավ է, որ այդպես եղավ, բացառությամբ քարոզչական հնարքների, հատկապես տեսախցիկների առջև հավատարմության երդում «ստանալու»: Խնդիրն այլ է ու մի քանի ենթաշերտերով: Նախ՝ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը «արժանապատիվ քաղաքացիներին» է մեղադրում աղքատ լինելու, վատ ապրելու համար: Երկրորդ՝ այս երիտասարդը, մեղմ ասած, միակը չէ մեր երկրում, որ նման վիճակում է: Այո, դրա համար ներկա իշխանությունները չեն մեղավոր, սակայն այդպես նվաստացնելու ճանապարհով հարցը լուծելն ու երկրպագություն ստանալը քիչ է ասել, թե գեղեցիկ չէ: Իսկ ի՞նչ անեն մյուսները, որոնք չեն հայտնվել նման ուշադրության կենտրոնում: Այս հարցի պատասխանը չկա: Ամեն դեպքում, սխալն ընդունելը գովելի է, ներողություն խնդրելն՝ առավել ևս: Բայց շատ ավելի գովելի կլինի, եթե հարցը պարզապես չհասնի ներողության»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր