211652_close_icon

«Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞». Էդուարդ Շարմազանով

views-count973 դիտում article-date 21:24 16-12-2025
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք։

ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության  խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրության մասին։

Հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն։ 

Պատկերացնու՞մ եք,եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որեւէ բեւեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։ Ի՞նչ կասեին նիկոլիստները…էլ՝ «շպիոն», էլ ՝ «կոշիկներ լիզող», էլ՝ «ստրուկ», էլ՝ «5-րդ շարասյուն»…

Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի ԵՄ-ից քարոզչական օժանդակություն  խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞։

Դատեք ինքներդ։

Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում, այ օտարի օրակարգ սպասարկողներ։

Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք»։ 

Նմանատիպ նյութեր